• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • ESPN-ը հայտնել է, թե երբ կլինի Մոուրինիոյի վերադարձի մասին պաշտոնական հայտարարությունը

Հոդվածներ

ESPN-ը հայտնել է, թե երբ կլինի Մոուրինիոյի վերադարձի մասին պաշտոնական հայտարարությունը
20.05.2026
44 0

Հայտնի է, թե երբ «Ռեալը» պաշտոնապես կհայտարարի Ժոզե Մոուրինիոյի վերադարձի մասին։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 63-ամյա մասնագետը «Արքայական» ակումբի ղեկին փոխարինելու է Ալվարո Արբելոային, իսկ «Սերուցքայինները» 3 մլն եվրո կվճարեն «Բենֆիկային» որպես հրաժարագին։ 

ESPN-ի տեղեկություններով, «Ռեալը» Ժոզե վերադարձի մասին կհայտարարի կամ կիրակի, կամ երկուշաբթի օրը։ Լա Լիգայի վերջին տուրի հանդիպումները տեղի են ունենալու մայիսի 23-24-ին։ «Ռեալի» մրցակիցը «Ատլետիկ Բիլբաոն» է։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված