Լուկա Մոդրիչը ճանաչվել է ՉԼ-ի շավաթվա լավագույն ֆուտբոլիստ։
Խորվաթ ֆուտբոլիստը 120 րոպե անցկացրեց խաղադաշտում «Չելսիի» դեմ կայացած պատասխան խաղում, որտեղ իր հիանալի գոլային փոխանցումով նպաստեց «Ռեալի» ՝ հաջորդ փուլի ուղեգիր նվաճելուն։
Հենց նրա գոլային փոխանցման շնորհիվ «Ռեալին» հաջողվեց խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։
ՉԼ-ի շաբաթվա լավագույնի համար պայքարում Մոդրիչը առաջ է անցել Ռաուլ Ալբիոլից, Ջոն Ստոունզից և Կոնստանստին Ցիմիկասից։
Los Merengues, Realmadrid.am