«Մալյորկայի» դեմ խաղից առաջ կայացած մամլո ասուլիսի ժամանակ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատասխանել է հնարավոր ռոտացիայի վերաբերյալ հարցին։
«Բոլորը կարող են խաղալ, սակայն հոգնածության պատրվագով ռոտացիա չի լինելու։ Չեմ կարծում, որ ֆուտբոլիստները հոգնել են։ Նրանց մոտ ամեն բան կարգին է». նշել է Անչելոտին։
Հիշեցնենք, որ մարտի 20-ին «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունելու է բավական լավ մարզավիճակում գտնվող «Բարսելոնային»։ Կատալոնացիները հինգշաբթի օրը մրցելու են «Գալաթասարայի» հետ, ինչը նշանակում է, որ «Ռեալը» ավելի շատ ժամանակ է ունենալու «Կլասիկոյին» նախապատրաստվելու համար։
Los Merengues, Realmadrid.am