Լուկա Մոդրիչն ու «Ռեալը» համաձայնության են հասել նոր պայմանագրի հարցում:
Ինչպես հաղորդում է AS-ը, կողմերի գործակցությունը երկարաձգվելու է 1+1 սխեմայով (մինչև 2023 թվականը՝ ևս 1 տարի երկարաձգման հնարավորությամբ):
Բացի այդ, խորվաթ խաղացողին աշխատանք է առաջարկվել «Ռեալում» կարիերան ավարտելուց հետո:
36-ամյա ֆուտբոլիստը երազում է կարիերան ավարտել «Ռեալում», այդ պատճառով էլ պահպանում է համապատասխան մարզավիճակ:
Fanat, Realmadrid.am