Դեռ հայտնի չէ, թե կշարունակի Զիդանը գլխավորել Մադրիդի «Ռեալը», թե՝ ոչ։
Ֆրանսիացու գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2022-ի ամռանը, սակայն նա դեռ չի ցանկանում հաստատել, որ գալիք մրցաշրջանում մնալու է «Ռեալում»։
AS-ի փոխանցմամբ, Զիդանի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենթուսը» և Ֆրանսիայի հավաքականը։
Ստեղծված անորոշ իրավիճակում ստիպել է «Ռեալին» Զիդանին փոխարինելու տարբերակներ գտնել։ Գլխավոր թեկնածուն շարունակում է մնալ Ռաուլը, ով ներկա պահին հանդիսանում է «Կաստիլիայի» գլխավոր մարզիչը։ Երկրորդ հավանական թեկնածուն Յոհաիմ Լյովն է, ով հայտարարել է, որ ԵՎՐՈ 2020-ից հետո հեռանալու է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Օրերս նույնիսկ լուրեր էին տարածվել, որ մասնագետը սկսել է իսպաներեն սովորել։
Չնայած այն բանին, որ թիմը արդյունքները այնքան էլ վատ չեն, այնուամենայնիվ ղեկավարության մի մասը դժգոհ է Զիդանի կատարած աշխատանքից։ Ակումբում ցանկանում են տեսնել ավելի ստաբիլ խաղ և չեն հասկանում, թե ինչու չկարողացան իրենց դրսևորել Յովիչն ու Էդեգորը։
Այունամենայնիվ, թիմում շարունակում են վստահել Զիդանին, և շնորհակալ են նրան, որ 2019-ին կրկին վերադարձավ և օգնեց թիմին այդ դժվարին իրավիճակում։
Ներկա պահին «Ռեալը» 3-րդն է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում, իսկ ՉԼ-ում Զիդանի թիմը դուրս է եկել 1/4 եզրափակիչ, որտեղ ուժերն է չափելու «Լիվերպուլի» հետ։
Los Merengues, Realmadrid.am