Հոդվածներ

Մարկո Ասենսիո. «Գիտեի, որ ժամանակի ընթացքում գոլերը լինելու են»
08.04.2021
2287 0

«Լիվերպուլի» դեմ խաղում գոլի հեղինակ դարձած Մարկո Ասենսիոն խաղից հետո կիսվել է իր տպավորություններով։ 

«ՄԵնք լավ հանդիպում անցկացրինք թե՛ հարձակման, և թե՛ պաշտպանության գծում։ 

Ուրախ եմ, որ վերջին խաղերի ընթացքում դարձել եմ գոլերի հեղինակ, որոնք օգնել են թիմին հաղթանակի հասնել։ Ուրախ եմ նաև այն մարդկանց համար, ովքեր շարունակում են աջակցել ինձ։ 

Ես գիտեի, որ ժամանակի ընթացքում գոլերը լինելու են։ Գիտեի, որ այս պահը գալու էր, և որ ամենաէականն է, այդ պահը եկավ հիմա՝ մրցաշրջանի ամենակարևոր հատվածում։ 

Հիմա շատ էական է, որ միասնական լինենք ու հավատանք մեր ուժերին։ Դա անհրաժեշտ է մրցաշրջանի վերջում տիտղոս նվաճելու համար». ասել է Ասենսիոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված