Հոդվածներ

Վինիսիուսը որակազրվել է 4 խաղով
15.10.2026
63 0

Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) կարգապահական կոմիտեն հայտարարել է Վինիսիուս Ջունիորի պատժի մասին եզրակացությունը։

Հիշեցնենք, որ «Ռեալի» վինգերը «Վիլյառեալի» դեմ խաղում ուղիղ կարմիր քարտ էր ստացել Նաթան Սալիբայի մազերից քաշելու համար։ Բրազիլացու գոլը չեղարկվել էր մրցավար Իսիդրո Դիաս դե Մերայի կողմից՝ VAR-ի միջամտությունից հետո։

Դրվագի քննարկումից հետո որոշում է կայացվել Վինիսիուսին որակազրկել Լա Լիգայի չորս խաղով՝ երկու խաղ կոպիտ խաղի համար, ևս երկուսը՝ մրցավարի հետ վիճելու համար։ Այսպիսով, նա չի կարողանա խաղալ «Սևիլյայի», «Բարսելոնայի», «Ռասինգի» և «Վալենսիայի» դեմ կայանալիք խաղերում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված