Մադրիդի «Ռեալը» հետևում է «Սպորտինգի» 15-ամյա կիսապաշտպան Խակոբո Աֆոնսոյի ելույթներին: Այս մասին հայտնում է Goal-ը՝ հղում անելով ESPN-ին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Արքայական ակումբն» արդեն որոշ ժամանակ է, ինչ դիտարկում է իսպանացի ֆուտբոլիստի թեկնածությունը: Աֆոնսուն աչքի է ընկնում իր ֆիզիկական ուժով և գնդակն առաջ մղելու ունակությամբ:
15-ամյա կիսապաշտպանն ունի ինչպես Իսպանիայի, այնպես էլ Պորտուգալիայի քաղաքացիություն: Աֆոնսոն հանդես է գալիս Իսպանիայի պատանեկան հավաքականներում: Նրա հայրը Նունու Աֆոնսոն է, ով նախկինում խաղացել է «Բենֆիկայում»:
Աֆոնսոն 2026 թվականի ամառվանից հանդես է գալիս «Սպորտինգի» Մ17 տարեկանների թիմում:
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն