«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջեյ-Ջեյ Գաբրիելը կարող է տեղափոխվել «Ռեալ»: Մադրիդյան ակումբը պատրաստ է բավարարել խաղացողի և ակումբի պահանջները։ Այս մասին հայտնում է Football365-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Արքայական ակումբը» մոտեցել է 16-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագրի ստորագրմանը։ Տրանսֆերի գումարը կարող է կազմել մոտ 15 միլիոն եվրո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գաբրիելը պահանջում է յոթանիշ աշխատավարձ՝ տարեկան առնվազն 1 միլիոն եվրո։
Բացի «Ռեալից», Գաբրիելի հետ պայմանագիր կնքելու հարցում շահագրգռված էին նաև «Բարսելոնան», «Բավարիան» և «ՊՍԺ»-ն։
Խաղացողը դեռևս գրանցված է «Մանչեսթեր Յունայթեդում», թեև ավելի վաղ նա և իր ընտանիքը պաշտոնապես խնդրել էին ակումբին բաց թողնել իրեն՝ առաջին թիմում ունեցած դերի վերաբերյալ տարաձայնություններից հետո։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն