Վերջին մեկ շաբթվա ընթացքում ֆուտբոլային աշխարհում գրեթե ամենուր հնչում էր Կարիմ Բենզեմայի անունը, ում ձևակերպած հեթ-տրիկը օգնեց «Ռեալին» հաղթանակի հասնել «ՊՍԺ»-ի հետ դիմակայությունում։ Այդ հեթ-տրիկի շնորհիվ ֆրանսիացուն հաջողվեց նաև գերազանցել Ալֆրեդո Դի Ստեֆանոյի ցուցանիշը և ակումբի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում դուրս գալ երրորդ հորիզոնական։
Realmadrid TV-ի հետ զրույցի ընթացքում Կարիմը կիսվել է իր տպավորություններով։
«Դա նման էր երազանքի իրականացման, քանի որ Դի Ստեֆանոն իսկական լեգենդ է։ Հիշում եմ, երբ առաջին օրը տեղափոխվեցի «Ռեալ», նա մոտեցավ և գրկեց ինձ։ Ինձ համար մեծ պատիվ է այդ ցուցակում լինել նրա կողքին։ Դա նաև պարտավորեցնող է։ Այժմ ես պետք է էլ ավելի շատ աշխատեմ։ Նա ինձ խորհուրդ է տվել ուղղակի վայելել այս ակումբում հանդես գալու ժամանակահատվածը». նշել է Բենզեման։
Los Merengues, Realmadrid.am