Կայացավ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի վիճակահանությունը։
Մադրիդի «Ռեալին» որպես մրցակից բաժին հասավ «Ռեալ Սոսիեդադը», մյուս զույգն է՝ «Բարսելոնա» – «Ատլետիկո Մադրիդ»։
Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը Կառլո Անչելոտիի սաները կանցկացնեն «Անոետայում»՝ 25–27 փետրվարին, իսկ պատասխան հանդիպումը կկայանա «Բեռնաբեուում»՝ ապրիլի 1–3–ին։
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում 5–0 հաշվով առավելության էր հասել «Միներայի» նկատմամբ, 1/8–ում՝ «Սելտայի» (5-2), իսկ քառորդ եզրափակիչում պայքարից դուրս էր թողել «Լեգանեսին» (2-3):