• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բուտրագենիոն իր կարծիքն է հայտնել ՉԼ-ի վիճակահանության վերաբերյալ

Հոդվածներ

Բուտրագենիոն իր կարծիքն է հայտնել ՉԼ-ի վիճակահանության վերաբերյալ
14.12.2021
2786 0

«Ռեալի» գլխավոր տնօրեն Էմիլիո Բուտրագենիոն մեկնաբանել է ՉԼ-ի 1/8 եզրափակչի վիճակահանթյունը։

«Շատ բարդ է այս ամենը ընկալելն ու հասկանալը։ Մենք անհամբերությամբ սպասում ենք «ՊՍԺ»-ի դեմ խաղերին։ 

Մենք շատ լավ հասկանում ենք, որ խաղալու ենք մի մրցակցի դեմ, որի կազմում հանդես են գալիս բարձր մակարդակի մի շարք ֆուտբոլիստներ։ Բարդ է լինելու, սակայն մենք վստահ ենք, որ կարող ենք պատվով հաղթահարել այս փուլը». նշել է Բուտրագենիոն։

Հիշեցնենք, որ վիճակահանության նախնական արդյունքներով «Ռեալին» բաժին էր հասել «Բենֆիկան», սակայն տեխնիկական խնդիրների պատճառով ՈՒԵՖԱ-ն չեղարկեց այդ արդյունքները և տեղի ունեցավ կրկնակի վիճակահանություն։

Los Merengues, Realmadrid.am