Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է Լա Լիգայի երկրորդ տուրի հանդիպումները սպասարկող մրցավարների անունները։
«Ռեալ Մադրիդ» - «Լևանտե» հանդիպումը կայանալու է կիրակի օրը և այն սպասարկելու է Գիլերմո Կուադրա Ֆերնանդեսը։ VAR համակարգի պատասխանատուն կլինի Ալեխանդրո Էրնանդես Էրնանդեսը։
Կուդրա Ֆերնանդեսը մինչ այս «Ռեալի» մասնակցությամբ սպասարկել է 7 հանդիպում, որոնցից մեկը եղել է հենց «Լևանտեի» դեմ։ Այդ խաղում «Լևանտեն» 1-2 հաշվով առավելության է հասել «Ռեալի» նկատմամբ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։
Los Merengues, Realmadrid.am