«Ռենի» սպորտային տնօրեն Ֆլորիան Մորիսը բացատրել է, թե ինչու չի զղջում Կամավինգայի տրանսֆերային իրավունքները վաճառելու համար։
«Էդուարդոն միացել է աշխարհի լավագույն ակումբին։ Մեզ համար շատ լավ է, որ ակումբի ֆուտբոլիստը տեղափոխվում է «Ռեալ», քանի որ մենք կարող ենք ամեն ինչից բոնուսներ ստանալ։ Առկա է նաև որոշակի տոկոս այն դեպքում, եթե «Ռեալը» որոշի վաճառել նրա տրանսֆեային իրավունքները». ասել է Մորիսը։
Սա նշանակում է, որ «Ռենը» 5-10% գումար կստանա այն պարագայում, եթե Կամավինգան հեռանա «Ռեալից»։
Նշվում է նաև, որ «Ռեալը» կարող է հետագայում ևս 10 մլն եվրո վճարել այդ գործարքի համար։
Los Merengues, Realmadrid.am