Հոդվածներ

Անչելոտի․ «Չեմ զղջում կատարած փոխարինումների համար»
30.09.2024
1457 0

Լա լիգայի 8–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս ոչ–ոքի՝ 1–1 հաշվով ավարտեց հանդիպումը «Ատլետիկոյի» դեմ։

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսը։

«Մենք շատ մոտ էինք հաղթանակին, սակայն նման մրցակցի դեմ կարող է այսպիսի վերջաբան ստացվել։ Մեր նպատակն այն է, որ նախորդ անգամից ավելի լավ հանդես գան արտագնա դերբիում։

Փոխարինումնե՞րը հանդիպման վերջնամասում, չեմ զղջում, քանի որ դա արել եմ այն պատճառով, որ ֆուտբոլիստները հոգնել էին։ Մենք հիասթափված չենք, շարունակում ենք խաղալ և պայքարել չեմպիոնական տիտղոսի համար։

Ես միշտ դրական եմ տրամադրված։ Մենք մեկ միավորով կրճատեցինք տարբերությունը Լա լիգայի առաջատարների հետ և հիմա արդեն կենտրոնացած ենք հաջորդ խաղի վրա»։

«Էնդրիկի դրվա՞գը, արտասովոր ոչինչ չկա, նա հարվածեց, սակայն չկարողացավ գոլ խփել»։

«Չգիտեմ՝ արդյոք նկատե՞լ էինք, բայց մենք դաշտի կենտրոնում փոխել էինք Միլիտաոյի և Ռյուդիգերի դիրքը։ Սակայն խաղի ընթացքում ևս մեկ անգամ փոխեցինք նրանց դիրքերը, քանի որ Էդերին անհարմար էր այնտեղ»։

«Հնարավոր է՝ Կամավինգան խաղաժամանակ ստանա «Լիլի» դեմ խաղում»։


Ամենակարդացված