19-ամյա Արդա Գյուլերը այս տրանսֆերային պատուհանի ամենապահանջված ֆուտբոլիստներից մեկն է։ Նրա ծառայություններով հետաքրքրվում են մի շարք ակումբներ։
«Խետաֆեն» արդեն դիմել է «Ռեալին»։ «Ֆեներբախչեի» նորանշանակ մարզիչ Ժոզե Մոուրինիոն հայտարարել է, որ դեմ չէր լինի աշխատել թուրք ֆուտբոլիստի հետ։ Իսպանական ակումբներից հետաքրքրվածություն է ցուցաբերում նաև «Բետիսը»։
Դեռևս ձմռանը այս ակումբներից մի քանիսը ցանկություն ունեին վարձակալան հիմունքներով իրենց կազմում տեսնել Գյուլերին, սակայն «Ռեալում» պատրաստ չեն նրան բաց թողնել։ Ակումբի ղեկավարությունն ու մարզչական անձնակազմը գտնում են, որ թուրք ֆուտբոլիստը առաջիկա մրցաշրջանում կարող է օգտակար լինել թիմին։
Գյուլերը նախորդ մրցաշրջանում այնքան էլ շատ խաղաժամանակ չստացավ վնասվածքների պատճառով, սակայն կարողացավ մրցաշրջանի վերջնասմասում տպավորել։
Los Merengues, Realmadrid.am