AS–ի լրագրող Անտոնիո Ռոմերոյի բլոգը
«Նախորդ գիշեր 25–ամյա դարպասապահ Անդրեյ Լունինն իր լավագույն խաղը ցույց տվեց «Ռեալի» կազմում։ ՉԼ–2022–ում Կուրտուայի անհավանական ելույթներից հետո ոչ մի դարպասապահ չէր կարողացել նույնքան սեյվ կատարել, որքան երեկ դա արեց ուկրաինացին։ Լունինի երեկվա սեյվերից որոշները պարզապես ֆանտաստիկ էին։
Նման մակարդակի հասնելու համար ուկրաինացուց, որը 2018 թվականին է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ», պահանջվեց «ջարդել» Անչելոտիի վատատեսությունն իր նկատմամբ։ Նա իր աշխատասիրության ու պրոֆեսիոնալիզմի շնորհիվ մարզչական շտաբին մոռացնել տվեց իր մակարդակի վերաբերյալ կասկածները ու հաղթեց Արիսաբալագայի հետ մրցակցությունը։
Լունինի ելույթները «Լայպցիգի» դեմ վերջնականապես փակեցին «Ռեալի» համար մեկ դարպասապահի հարցերը։ Լիովին հավանական է, որ ակումբից ոչ ոք չէր սպասում, որ թիմի՝ հավերժ երկրորդ համարն այդպես կօտագործի շանսը»։
Relevo․ Անհրաժեշտության դեպքում «Ռեալ Մադրիդը» նոր պայմանագիր կառաջարկի Լունինին՝ ավելի բարձր աշխատավարձով։