Հոդվածներ

Յովիչ. «Հենց այնպես չէ, որ ես «Ռեալում» եմ»
29.07.2021
1490 0

«Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը խոսել է իր ապագայի մասին։ 

«Ես գիտեմ, թե ինչ նպատակներ են իմ առջև դրված։ Ես ցանկանում եմ լավ տպավորություն գործել ու ցույց տալ իմ իրական խաղամակարդակը։  Վերջին տարիների ընթացքում շատ բան է փոխվել։ Ամեն բան կարող էր ավելի լավ դասավորվել, և այժմ ես ցանկանում եմ անել այնպես, որ իրոք ամեն բան լավ դասավորվի։ Հենց այնպես չէ, որ ես հայտնվել եմ «Ռեալում»։ 

Եթե, ամեն դեպքում ես ստիպված լինեմ հեռանալ, ապա կարևոր պայմանները կլինեն առաջնության մակարդակը և մշտական խաղաժամանակը։ Վերջին տարիների ընթացքում ես ավելի շատ ժամանակ եմ անցկացրել խաղադաշտից դուրս, քան դրա սահմաններում, և այս տարիքում վարձակալության հիմունքներով այլ ակումբ տեղափոխվելու դեպքում շատ կարևոր պայման է, որ այդ ակումբը լիովին վստահի ու ինձ տեսնի մեկնարկային կազմում։ 

«Ռեալում» դու ժամանակ չունես այլ բաների մասին մտածելու։ Այստեղ խաղում են լավագույն ֆուտբոլիստները, որոնց գլխավոր նպատակը բոլոր մրցաշարերում հաղթելն է։ Այս ակումբում շատ լավ են հետևում իրենց ֆուտբոլիստներին, և անհնար է այստեղ հետընթաց գրանցել։ 

Իհարկե մեծ պատասխանատվություն է «Ռեալի» կարգի ակումբի կազմում հանդես գալը, բայց ես չեմ կասկածում իմ հնարավորություններին։ 

Առջևում նոր մրցաշրջանն է, և ես հույս ունեմ ցույց տալ ինձ լավագույնս ու հուսով եմ, որ վնասվածքները վերջապես հանգիստ կթողնեն ինձ։  Մնացածը ինքստինքյան կստացվի». նշել է Յովիչը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված