Հոդվածներ

Յովիչն ու Մենդին շարունակում են մյուսներից առանձին մարզվել
17.07.2021
2450 0

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները շարունակում են «Վալդեբեբասում» նախապատրաստվել գալիք մրցաշրջանին։  Կարլո Անչելոտին դեռևս չի կարող իր տրամադրության տակ ունենալ Կոպա Ամերիկայի և ԵՎՐՈ-ի մասնակիս ֆուտբոլիստներին, սակայն մյուսները երկու ժամանոց մարզում են անցկացրել։ 

Ակումբի պաշտոնական կայքը հայտնել է, որ Ռոդրիգոն և Մարիանոն ոչ լիարժեք մարզում են անցկացրել, իսկ Լուկա Յովիչն ու Ֆերլան Մենդին առանձին են մարզվել։

Այսօր թիմը մարզումը սկսել է մարզասրահում, որից հետո վարժություններ կատարել խոտածածկի վրա։ Աշխատել են գնդակի վերահսկման և պրեսինգի վրա, իսկ մարզման ավարտին ֆուտբոլ են խաղացել փոքր խաղադաշտում։

Los Merengues, Realmadrid.am