Հոդվածներ

Էդեգորը չի բացառում, որ կրկին կարող է հեռանալ «Ռեալից»
29.07.2021
1732 0

Մարտին Էդեգորը շարունակում է մարզվել «Արքայական» ակումբի կազմում, սակայն նորվեգացին դեռևս հստակ որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ։ 

Marca-ի փոխանցմամբ, Էդեգորը չի բացառում, որ կրկին կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից», չնայած այն բանին, որ «Սերուցքայինները» պատրաստ են նրան խաղաժամանակ տրամադրել։ Նորվեգացին գտնվում է գրեթե նույն իրավիճակում, ինչ մեկ տարի առաջ էր։ Լուկա Մոդրիչի և Թոնի Կրոսի դերերը ակումբում չեն փոխվել, և Էդեգորը կասկածներ ունի։ 

La Ser-ի փոխանցմամբ, Էդեգորը կրկին կարող է վարձակալության հիմունքներով տեղափոխվել «Արսենալ», որտեղ նա անցկացրեց նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը։

Los Merengues, Realmadrid.am