Անչելոտիի ժամանակների «ամենաառողջ հանդերձարանից» 601 օր անց ոչինչ չի մնացել: Կրոսի, Նաչոյի, Մոդրիչի և Լուկաս Վասկեսի հեռանալուց հետո թիմը կորցրեց կարգապահությունն ու հիերարխիան: Ահա այն վեց իրադարձությունները, որոնք հանգեցրին այս պայթյունին.
«Չգիտեի, որ եկել եմ մանկապարտեզ մարզելու». Հունվարի 13-ին, իր հեռացումից մեկ օր անց, Խաբի Ալոնսոն պայթեց: Նա հոգնել էր խաղացողների մռայլ դեմքերից, ինտենսիվության պակասից և թիկունքում արվող մեկնաբանություններից: Սա առաջին մեծ ազդանշանն էր:
Արբելոա-Կարվախալ բախումը. «Մեստալիայում» պահեստայինների նստարանին մնալուց հետո Կարվախալի և մարզչի միջև առճակատում տեղի ունեցավ: Այս հակամարտությունը հանգեցրեց նրան, որ ավագը կորցրեց իր դիրքերը, չթարմացրեց պայմանագիրը և հավանաբար կհեռանա ակումբից առանց արժանի հրաժեշտի:
Ասենսիոյի «անհետացումը». «Սիթիի» դեմ խաղում պահեստայինների նստարանին մնալուց վիրավորված՝ պաշտպանը բժշկի հետ գնաց Արբելոայի մոտ և հայտնեց, թե չի կարող խաղալ «Էլչեի» դեմ: Մարզիչը հասկացավ, որ խաղացողը պարզապես խուսափում է խաղից: Հետագայում Ասենսիոն ստիպված եղավ ներողություն խնդրել թիմակիցներից, երբ նրա բացակայությունները սկսեցին կապել գիշերային կյանքի հետ:
Սեբալյոսի հրաժարականը. «Խնդրել եմ մարզչին այլևս ոչ մի հարաբերություն չունենալ ինձ հետ»: Այս խոսքերով Սեբալյոսը լքեց Արբելոայի աշխատասենյակը: Նրա հեռացումը մրցաշրջանի վերջում այժմ թվում է անխուսափելի:
Առաջին բախումը. Վալվերդե vs Չուամենի. Երկու օր առաջ մարզման ժամանակ խաղային դրվագի պատճառով նրանք իրար վրա գոռացին ու հրմշտեցին: Ակումբը փորձեց սա ներկայացնել որպես սովորական աշխատանքային վեճ, բայց իրականությունը շատ ավելի լուրջ էր:
Վալվերդեն հիվանդանոցում. Հաջորդ օրը Վալվերդեն հրաժարվեց սեղմել Չուամենիի ձեռքը, ինչը վերածվեց իսկական ծեծկռտուքի հանդերձարանում: Ուրուգվայցին հայտնվեց հիվանդանոցում՝ վերքերը կարելու համար: Ակումբը երկուսի դեմ էլ կարգապահական գործ է հարուցել:
Հայերեն