«Ռեալի» վինգեր Վինիսիուս Ջունիորը վերադարձել է արձակուրդից։
Նա բուժզննում է անցել և վերսկսել մարզումները ընդհանուր խմբի հետ։
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվել, որ Վինիսիուսը կարող է կարիերան շարունակել «Արսենալի» կազմում։
Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2027 թվականի հունիսը, և ակումբն ու ֆուտբոլիստը դեռևս համաձայնության չեն հասել նոր պայմանագրի շուրջ։
Լա լիգայի նախորդ խաղարկությունում Վինին մասնակցել է 36 հանդիպման, դարձել 16 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն