Հոդվածներ

Կարագեր. «Մբապեն պետք է տեղափոխվի «Ռեալ»
09.03.2023
2284 0

«Լիվերպուլի» լեգենդար պաշտպան Ջեյմի Կարագերը ՊՍժ-ի ռմբարկու Կիլիան Մբապեին խորհուրդ է տալիս տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

«Մբապեն պետք է տեղափոխվի «Ռեալ»: Ես իրոք այդպես եմ կարծում: ՊՍԺ-ն շատ հեռու է Չեմպիոնների լիգայում հաղթելուց: Չեմ կարծում, թե գալիք մրցաշրջանում իրավիճակը կփոխվի: Որքան շուտ նա տեղափոխվի Մադրիդ, այնքան լավ իր համար»,- Կարագերի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում ՊՍժ-ն երկխաղյա դիմակայությունում 0-3 հաշվով պարտվել էր «Բավարիային» ու դուրս մնացել պայքարից:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված