Ռաֆայել Վարանը մերժել է «Ռեալի» առաջարկը, տեղեկացնում է Mirror-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, նախորդ շաբաթվա վերջին ֆրանսիացու ներկայացուցիչները հանդիպել են «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչների հետ, որպեսզի գան համաձայնության:
Հատկանշական է, որ «սերուցքայիններն» առաջարկել են պայմանագրի ժամկետը երկարաձգել 2 տարով:
Ֆուտբոլիստը դժգոհ է մնացել, որ ակումբը նախ և առաջ փորձել է համաձայնության գալ Մոդրիչի, Վասկեսի և Ռամոսի հետ:
Նշվում է նաև, որ Մադրիդում պատրաստ են բաց թողնել Վարանին, եթե ստանա 60 մլն եվրո փոխհատուցում:
Fanat, Realmadrid.am