«Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասի գործակալ Դավիդ Արանդա անուղղակիորեն հերքել է տարածված լուրերն այն մասին, որ իր հաճախորդը կտրականապես հրաժարվել է այլ ակումբներից առաջարկներ լսել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Տրանսֆերային պատուհանի փակվելուց մեկ օր առաջ Մարիանոյի «Վալենսիա» տեղափոխությունը լիովին համաձայնեցված էր, բոլոր 3 կողմերն էլ այդ մասին պայմանավորվել էին։ Անձամբ Մարիանոն հասկանում էր, որ դա լավագույն տարբերակն է։
Սակայն հետագայում «Վալենսիայի» հետ կապը կորավ, ինչ-որ բան կատարվեց ու մենք չհասկացանք, թե որն է խնդիրը։ Որոշակի ենթադրություններ կան, բայց չեմ ուզում խորանալ մանրամասների մեջ։ Փաստ է, որ կար պայմանավորվածություն, իսկ հետագայում ամեն բան չեղարկվեց։
Ինչ վերաբերում է «Ռայո» չկայացած տեղափոխությանն, ապա ասեմ, որ նախագահը նրանց զանգահարել էր ու գործարքը իրականացնելու համար ամեն պայման ստեղծել։ Մենք շփվում էինք մինչև տրանսֆերային պատուհանի փակման վերջին րոպեները։ Մեզ նաև Սեգունդայից ակումբ էր դիմել։ Ընդհանուր առմամբ, վերջին օրը տրանսֆերային շուկայում շատ բան է կատարվել։
Մարիանոն կարող է մրցակցել «Ռեալում» իր տեղը գտնելու համար, քանի որ մնացել է թիմում։ Բացի այդ, նա ֆինանսական վնասներ է կրել։ Յուրաքանչյուր մրցաշրջան նրան ավելի շատ աշխատավարձով առաջարկներ է եղել այլ ակումբերից։ Ու հարցը հարմարավետության մեջ չէ, Մադրիդում նա իր տանը չի բնակվում, նրա տունը Բարսելոնայում է։ Հարցը տրանսֆերային շուկայի մեջ։ Ընդհանուր առմամբ, Մարիանոն շատ մրցունակ ֆուտբոլիստ է»,- ասել է գործակալը։