• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Արքայական» ակումբի ֆուտբոլիստները հերթական մարզումն են անցկացրել

Հոդվածներ

«Արքայական» ակումբի ֆուտբոլիստները հերթական մարզումն են անցկացրել
14.10.2021
14575 0

«Վալդեբեբասում» թիմը շաբաթվա երկրորդ մարզումն է անցկացրել: Մարզմանը չեն մասնակցել այն ֆուտբոլիստերը, ովքեր հրավիրվել են ազգային հավաքականներ:

Սկզբում խաղացողներն աշխատել են մարզասրահում, որը տևել է 35 րոպե: Այնուհետև մարզումը շարունակվել է խոտածածկին. կատարվել են դրիբլինգի, պրեսինգի, գնդակին տիրելու, հարձակումն ու պաշտպանությունը բարելավելու վարժություններ:

Կարվախալը, Ասենսիոն, Բեյլը, Կամավինգան ու Մարիանոն մարզվել են անհատական ծրագրով:

Fanat, Realmadrid.am