Մադրիդի «Ռեալը» հայտնում է, որ Թոնի Կրոսը որոշել է Եվրո-2024-ից հետո ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան։
Մադրիդի «Ռեալը» ցանկանում է իր երախտագիտությունն ու ջերմությունը հայտնել Թոնի Կրոսին, խաղացողին, ով արդեն Մադրիդի «Ռեալի» պատմության մի մասն է, և ով մեր ակումբի և համաշխարհային ֆուտբոլի մեծ լեգենդներից է։
Թոնի Կրոսը մեր ակումբ է ժամանել 2014 թվականին և եղել է առանցքային խաղացող Մադրիդի «Ռեալի» 122-ամյա պատմության ամենահաջող շրջաններից մեկում։ Տասը մրցաշրջանների ընթացքում, երբ նա պաշտպանել է մեր մարզաշապիկը, նա մինչ օրս 463 խաղում հաղթել է 22 տիտղոս՝ 4 Չեմպիոնների լիգա, 5 աշխարհի ակումբային գավաթ, 4 Եվրոպայի սուպերգավաթ, 4 Լա լիգա, 1 Իսպանիայի գավաթ և 4 Իսպանիայի սուպերգավաթ։
Բացի Մադրիդի «Ռեալի» կազմում իր տիտղոսներից, Թոնի Կրոսը Գերմանիայի հավաքականի հետ դարձել է աշխարհի չեմպիոն 2014 թվականին Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում։
Մյունխենի «Բավարիայի» հետ նա հաղթել է 1 Չեմպիոնների լիգա, 1 աշխարհի ակումբային առաջնություն, 1 Եվրոպայի Սուպերգավաթ, 3 Բունդեսլիգա, 3 Գերմանիայի գավաթ և 2 Գերմանիայի սուպերգավաթ։
Անհատական մակարդակով Թոնի Կրոսը երեք անգամ ընդգրկվել է FIFA FIFPRO World 11 թիմում, 2014 թվականին ճանաչվել է լավագույն փլեյմեյքեր IFFHS-ի կողմից և 2007 թվականին Կորեայում կայացած Մ-17 Աշխարհի գավաթի ժամանակ շահել «Ոսկե գնդակը»՝ որպես լավագույն խաղացող։
Թնի Կրոսը հավերժ կմնա բոլոր մադրիդցիների սրտերում՝ իր ֆուտբոլի գերազանցության և խաղացող լինելու համար, ով ամեն ինչ տվել է այս մարզաշապիկի համար՝ միշտ ներկայացնելով Մադրիդի «Ռեալի» արժեքները։
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ «Թոնի Կրոսը Մադրիդի «Ռեալի» պատմության մեծագույն խաղացողներից մեկն է, և որ այս ակումբը կա և միշտ կլինի նրա տունը։
Մադրիդի «Ռեալը» հաջողություն է մաղթում նրան և իր ողջ ընտանիքին կյանքի այս նոր փուլում։