Պեդրո Բրավոն, ով «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի նախկին գործակալն է և հենց նա է իսպանացուն «Սևիլյայից» բերել «Ռեալ», կարծում է, որ բարդ բանակցություններում մեղավոր են ֆուտբոլիստն ու եղբայրը:
«Ով էլ Ռամոսին բերեր «Ռեալ», 16 տարի անց երբեք չէր թողնի հեռանա: Երբեք այսպիսի շանտաժ կամ լարվածություն չի եղել բանակցություններում: Միշտ տիրել է առողջ երկխոսությունն ու պրոֆեսիոնալիզմը»:
Հիշեցնենք, որ Ռամոսի ներկայիս գործակալն իր եղբայրն է՝ Ռենե Ռամոսն:
Իսպանական մամուլը նշում է, որ վերջինս պահանջում էր 2 տարվա պայմանագիր և մաքուր՝ 12 մլն եվրո աշխատավարձ:
Շատերի կարծիքով հենց այդ պատճառով էլ բանակցությունները մտել էին փակուղի:
Fanat, Realmadrid.am