Հոդվածներ

Կուրտուան ներողություն է խնդրել երկրպագուներից
03.03.2023
2103 0

Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ 0։1 հաշվով պարտություն կրեց «Բարսելոնայից»։

Հանդիպման միակ գոլը գրանցվեց Էդեր Միլիտաոյի անվան դիմաց։ Բրազիլացին Տիբո Կուրտուայի կատարած սեյվից հետո սխալ պահին հայտնվեց սխալ տեղում ու դիպչելով գնդակին ուղարկեց այն սեփական դարպասը։

«Ռեալը» ողջ խաղի ընթացքում մեծ առավելություն ուներ մրցակցի նկատմամբ և ընդհանուր առմամբ 14 հարված է կատարել նրանց դարպասին, սակայն դրանցից որևէ մեկը դիպուկ չի եղել։




Խաղից հետո «Սերուցքայինների» դարպասապահ Տիբո Կուրտուան միայնակ է մնացել խաղադաշտում ու ներողություն խնդրել «Սանտիագո Բեռնաբեուում» հավաքված երկրպագուներից։ Նրա այդ քայլը ուղեկցվել է երկրպագուների ծափահարություններով։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված