Իսպանիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն հավաքական է հրավիրել «Կաստիլիայի» ֆուտբոլիստ Անտոնիո Բլանկոյին։
Կանտերանոն կփոխարինի Ջոն Մոնկայոլային, ում կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ունեցել։
Արդեն այսօր Բլանկոն կմարզվի հավաքականի կազմում, որի հետ պետք է մասնակցի Եվրոպայի առաջնությանը։
Մրցաշարի 1/4 եզրափակչում Իսպանիայի երիտասարդական հավաքականը ուժերը չափելու է Խորվաթիայի երիտասարդական հավաքականի հետ։
Los Merengues, Realmadrid.am