«Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղի 28-րդ րոպեին տեղի ունեցավ վիճահարույց դրվագ, որտեղ տան տերերի պաշտպան Մորսիլիոն ձեռքով փակեց Ալվարո Օդրիոսոլայի փոխանցումը սեփական տուգանայինի մատույցներում։
Հանդիպման գլխավոր մրցավար Անտոնիո Մատեու Լաոսը նույնիսկ VAR համակարգից օգտվելուց հետո 11 մետրանոց չնշանակեց։
Նախկին մրցավար Անդուխար Օլիվերը իր կարծիքն է հայտնել այդ դրվագի վերաբերյալ։
«Չեմ հասկանում, թե ինչու մրցավարը 11 մետրանոց չնշանակեց այդ դրվագում։
Մորսիլիոն հստակ ձեռքով շարժում կատարեց՝ փակելով Օդրիոսոլայի փոխանցումը։ Դա կանոնների խախտում էր». նշել է Օլիվերը։
Հիշեցնենք, որ «Ռեալը» նվազագույն հաշվով հաղթանակի հասավ «Ատլետիկի» նկատմամբ և շարունակում է պահպանել չեմպիոնության շանսերը Լա Լիգայի վերջին տուրից առաջ։
Los Merengues, Realmadrid.am