• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Դավիդե Անչելոտի. «Լավ մարզիչը պետք է կարողանա այնպես անել, որ բոլոր ֆուտբոլիստները փայլեն»

Հոդվածներ

Դավիդե Անչելոտի. «Լավ մարզիչը պետք է կարողանա այնպես անել, որ բոլոր ֆուտբոլիստները փայլեն»
30.12.2022
1656 0

Դավիդե Անչելոտին նշել է, թե ինչ խորհուրդներ է ստացել իր հորից, և թե որն է լավ մարզիչ լինելու գաղտինքը։ 

«Հայրս միշտ ասում է, որ ֆուտբոլում ամեն բան արդեն մտածված է։ Ես չեմ վիճում նրա հետ, բայց կարծում եմ, որ աճը չի դադարում։ Ընդհանուր առմամբ մեր կարծիքները համընկնում են։ Մենք ուղղակի կիսվում ենք դետալներով։ Հայրս միշտ ասում է, որ ֆուտբոլը դա խաղացողների սպորտաձև է, և եթե դու ուզում ես լավ մարզիչ լինել, ապա պետք է կարողանաս հարմարվել նրան, ինչ ունես։ Պետք է կարողանաս այնպես անել, որ ցանկացած ֆուտբոլիստ փայլի խաղադաշտում։ 

Եթե ֆուտբոլիստները իրենց լավ են զգում թիմում, ապա դու ամեն ինչ ճիշտ ես արել։ Եթե համակարգը կոտրում է ֆուտբոլիստին, ապա մեղքը քոնն է։ Բարդ է ունենալ այնպիսի ճկունություն, ինչպիսին հայրս ունեցել է իր կարիերայի ընթացքում։ 

Նա շատ համեստ է, բայց հենց նրան է պատկանում 4-3-2-1 սխեման։  Հայրս մեծ ներդրում է ունեցել այս սպորտաձևի մեջ։ Նա կարող է տարբեր կերպ խաղալ՝ կապված իր ռեսուրսից։ Հենց դա է նրա գլխավոր առավելություններից մեկը». նշել է Դավիդեն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված