«Լիվերպուլը» դուրս է եկել Ջուդ Բելինգեմի տրանսֆերի համար մղվող պայքարից։
The Telegraph-ի փոխանցմամբ, մերսիսադյան ակումբը չի պատրաստվում վճարել մեծ գումարներ անգլիացու տրանսֆերի դիմաց։
Ակումբի ղեկավարությունը գտնում է, որ այդ գումարի դիմաց կարելի է ուժեղացնել մի քանի առանցքային դիրքեր։ Գլխավոր մարզիչ Յուգեն Կլոպը նույնպես համակարծիք է ղեկավարների հետ։
Կլոպը ցանկանում է թիմում փոփոխություններ տեսնել որքան հնարավոր է շուտ, իսկ Բելինգեմի պարագայում նրանք հնարավոր է կորցնեն ողջ տրանսֆերային պատուհանը, և ի վերջո ֆուտբոլիստը տեղափոխվի այլ ակումբ կամ մնա «Բորուսիայում»։
Անգլիացու տրանսֆերի համար շարունակում են պայքարել «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «ՊՍԺ»-ն, «Ռեալը» և «Չելսին»։
Los Merengues, Realmadrid.am