Հոդվածներ

Չավին հույս ունի, որ Լևանդովսկին կխաղա «Ռեալի» դեմ
21.10.2023
1124 0

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հույս ունի, որ Ռոբերտ Լևանդովսկին կխաղա «Ռեալի» դեմ:

35-ամյա լեհ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել հոկտեմբերի 4-ին ՉԼ-ի 2-րդ տուրի «Պորտուի» դեմ խաղում:

«Հույս ունեմ, որ նա կխաղա «Ռեալի» դեմ: Ռոբերտն իրեն լավ է զգում ու ցանկանում է շուտ վերադառնալ: Օր օրի ցավը թուլանում է»,- Չավիի խոսքը փոխանցում է AS-ը:

«Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 28-ին:

Fanat, Realmadrid.am