Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդը կարող է տեղափոխվել «Ռեալ» ամռանը, տեղեկացնում է ABC-ն:
Ճիշտ է՝ «մեղուները» նշել էին, որ մինչև 2022 թվականը մտադիր չեն վաճառել նորվեգացուն, սակայն գործարքը կարող է տեղի ունենալ ավելի շուտ:
Երիտասարդ ռմբարկուն վերջնականապես որոշել է տեղափոխվել Մադրիդ՝ չնայած «Չելսիի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» ցուցաբերած հետաքրքրությանը:
Հալանդին «Ռեալում» տեսնելը նաև նրա գործակալ Մինո Ռայոլայի գլխավոր նպատակն է:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 4 հանդիպում ու դարձել նույնքան գոլի հեղինակ:
Fanat, Realmadrid.am