Լա լիգայի 6-րդ տուրում «Կադիսին» պարտվելուց հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ներկայացել է «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտի մամուլի սրահ ու պատասխանել լրագրողների հարցերին:
Պարտության մասին.
«Նրանք հաղթանակի հասնելու ավելի մեծ ցանկություն ցուցաբերեցին: Արդարանալու կարիք չունենք, վատ հանդիպում անցկացրինք ու հիմա պետք է շնորհավորենք «Կադիսին»: Դժգոհ ենք, սակայն ֆուտբոլում նման բաներ պատահում են»:
Ռամոսի վնասվածքի մասին.
«Տհաճ պատմություն է. տեսնենք՝ ինչ ցույց կտա բուժզննումը»:
-Սա ձեր վատագու՞յն խաղն էր.
«3 միավոր կորցրինք. հիմա պետք է մոռանանք այս պարտությունն ու պատրաստվենք գալիք խաղին»:
Հիշեցնենք, որ «արքայական» ակումբը Լա լիգայի նորեկին պարտվել էր նվազագույն հաշվով:
Fanat, Realmadrid.am