Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը նշել է, որ իր համար մրցաշրջանի լավագույն պահը «Մանչեսթեր Սիթիի» դեմ 11-մետրանոց հարվածաշարն է:
«Եթե ընտրեի 1 պահ մրցաշրջանում, կառանձնացնեի «Մանչեսթեր Սիթիի» դարպասը խփած 11-մետրանոցը, որը մեզ քառորդ եզրափակիչի ուղեգիր ապահովեց: Հարվածաշարից առաջ Անչելոտիին ասացի, որ հավատա ինձ, ու ամեն ինչ ստացվեց»,- գերմանացու խոսքը փոխանցում է Marca-ն:
Հիշեցնենք, որ «Ռեալը» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ, որտեղ կմրցի «Բորուսիա Դորտմունդի» հետ: Հանդիպումը կմեկնարկի հունիսի 1-ին՝ ժամը 23:00-ին:
Fanat, Realmadrid.am