«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է Լա Լիգայում չեմպիոնության և ՉԼ-ի եզրափակչի մասին։
«36-րդ տիտղոսը մեզ համար մեծ նշանակություն ունի, քանի որ այն նվաճել ենք ակումբի սկզբունքները պահելու շնորհիվ։ Դրանք են աշխատասիրությունը, անձնազոհությունը, հարգանքը, սոլիդարությունը և արդար խաղը։
Թիմը տուժեց մի շարք վնասվածքների արդյունքում, սակայն կարողացավ կյանքի կոչել այն, ինչն այդքան անիրական էր թվում։ Այդպիսին է նաև մեր վերաբերմունքը կյանքի նկատմամբ։
Շնորհակալություն Անչելոտիին այս տիտղոսի համար։ Նա արդեն իսկ համարվում է ակումբի պատմության մեծագույն մարզիչներից մեկը և վաստակել է բոլորի սերը։
Մեր պատմությունը մեզ մղում է նորանոր հաղթանակների։ Թող ոչ ոք չկասկածի, որ մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի տուն վերադառնանք ՉԼ-ի 15-րդ գավաթով». նշել է «Արքայական» ակումբի նախագահը։
Los Merengues, Realmadrid.am