Մադրիդի «Ռեալի» նորեկ Արդա Գյուլերը շնորհանդեսի ժամանակ նշել է իր կուռքերին:
««Ռեալում» իմ կուռքերն են եղել Գուտին, Ռոնալդուն, Զիդանն ու Օզիլը: Կնշեի նաև Մոդրիչին: Նա անհավանական որակներ ունի ու կարծում եմ՝ աշխարհի լավագույն կիսապաշտպանն է»,- Գյուլերի խոսքը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» գնել էր Գյուլերի տրանսֆերային իրավունքը՝ տրանսֆերային մրցավազքում հաղթելով «Բարսելոնային»:
Fanat, Realmadrid.am