2006 թվականի մայիսի 7-ին Զինեդին Զիդանը «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում իր վերջին հանդիպումն անցկացրեց «Ռեալի» կազմում։
Այդ խաղում «Արքայական» ակումբը մրցում էր «Վիլյառեալի» հետ։ Գոլառատ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով։
Այդպիսով Զիդանը հրաժեշտ տվեց «Ռեալի» երկրպագուներին և թիմին։
Այդ խաղում Զիդանը նույնպես դարձավ գոլի հեղինակ՝ աչքի ընկնելով 67-րդ րոպեին։
Իսկ արդեն 2006-ի ամռանը Զիզուն ավարտեց իր՝ ֆուտբոլիստի կարիերան։
Los Merengues, Realmadrid.am