Լա լիգայի 4–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը կմրցի «Բետիսի» հետ (01.09.2024, 23:30):
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը։
«Մենք մոտիվացված ենք «Բետիսի» դեմ խաղից առաջ, ցանկանում ենք մեր լավագույն խաղը ցույց տալ։ «Բեռնաբեուի» երկրպաագուները մեզ վաղը կօգնեն։ Վերջին խաղերում դժվարություններ ունեցանք, սակայն պետք է ավելի լավը դառնանք։ Այդպես մտածում է ոչ միայն մարզչական շտաբը, այլ նաև ֆուտբոլիստները։ Անհանգստանալը լավ է, քանի որ դա նշանակում է, որ դուք սկսում եք լուծման ուղիներ փնտրել»։
«Առաջատարից 4 միավոր հետ մնալը մանրուք է, քանի որ մրցաշրջանը երկար է։ Մեզ ավելի շատ անհանգստացնում է մեր խաղամակարդակը, մենք վստահ ենք, որ մրցունակ կլինենք մինչև մրցաշրջանի ավարտը»։
«Մբապեն լավ է սկսել մրցաշրջանը։ Այո, առայժմ նա շատ գոլեր չի խփել, սակայն հիանալի է տեղաշարժվում մրցակցի դարպասների դիմաց։ Նա լավ է հարմարվում թիմին։
Մբապեն և Վինիսիուսը հիանալի են իրա հասկանում խաղադաշտում։ Ակնհայտ է, որ նրանք ավելի լավ կարող են հանդես գալ։ Նրանք կարող են խաղադաշտում փոխվել դիրքերով, սակայն Վինին, միևնույն է, խաղալու է ձախ եզրում։ Մենք աշխարհի լավագույն հարձակումն ունենք»։
«Քննադատությունը նորմալ է «Ռեալի» համար, մենք չենք մտածում այդ ուղղությամբ։ Մեզ մերթընդմերթ կքննադատեն մինչև մայիս, ինչպես միշտ է եղել»։