Լա լիգայի 13-րդ տուրի՝ «Ռեալ» - «Ատլետիկո» հանդիպումից առաջ տանտերերի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է մտքերով:
Սիմեոնեի մասին.
«Յուրաքանչյուր մարզիչ ունի իր ոճը: Երբ մարզչական դասընթացներ էի անցնում, անընդհատ հիշեցնում էին, որ շատ կարևոր է լինել այնպիսին, ինչպիսին կաս: Ցանկացած մասնագետ իր թերություններն ու առավելություններն ունի: Սիմեոնեն ինքատիպ, ֆանտաստիկ մարզիչ է: Նա իր գործը լավագույն կերպով է կատարում»:
Ատլետիկոյի խաղաոճի մասին.
«Ատլետիկոն մեր գլխավոր մրցակիցներից է: Պետք է թույլ չտանք ցուցադրել այն ֆուտբոլը, որը նրանք են ուզում: Այնուամենայնիվ, գլխավորն այն է, որպեսզի կենտրոնանանք սեփական գործողությունների վրա»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին «Ռեալն» - «Ալֆրեդո դի Ստեֆանոյում» հյուրընկալելու է «Ատլետիկոյին»: Սկիզբը՝ Երևանի ժամանակով՝ 23:59-ին:
Fanat, Realmadrid.am