Վերջին մի քանի ամսիների ընթացքում շատ են լուրերը, որ Ռաֆայել Վարանը մտադիր է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ Մադրիդի «Ռեալից»։
Նշվում է, որ «Արքայական» ակումբը խոչընդոտներ չի ստեղծի ֆրանսիացու առջև, եթե վերջինս որոշում կայացնի հեռանալ թիմից։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ ավարատվում է 2022-ի ամռանը, և AS-ի փոխանցմամբ, «Սերուցքայինների» ղեկավարությունը մեծ ջանքեր չի գործադրի այն երկարաձգելու համար։
Ռիսկ կա, որ 2022-ին Վարանը կարող է հեռանալ ակումբից ազատ գործակալի կարգավիճակով, ուստի «Ռեալում» դեմ չեն գալիք տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել նրա տրանֆերային իրավունքները։
Նշվում է, որ 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», և Վարանը դեմ չէ այդ ակումբ տեղափոխվելուն։
Los Merengues, Realmadrid.am