ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մտադիր է լուրջ սանկցիաներ կիրառել «Ռեալի», և «Բարսելոնայի» և «Յուվենթուսի» նկատմամբ, քանի որ այս թիմերը դեռևս դուրս չեն եկել Սուպերլիգայից։
Cope-ի փոխանցմամբ, ՉԼ-ի ընթացիկ խաղարկության եզրափակչից հետո Չեֆերինը կառաջարկի երկու մրցաշրջանով զրկել այս երեք ակումբներին մրցաշարին մասնակցելու իրավունքից։
Միևնույն ժամանակ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, ով նաև նշանակվել էր Սուպերլիգայի նախագահ, հույս ունի, որ ՈւԵՖԱ-ն բանակցությունների կգնա այս երեք ակումբների հետ։ Եթե դա տեղի չունենա, ապա «Ռեալը» պետք է այլընտրանք փնտրի, այդ թվում նաև դիմելով դատարան։
Los Merengues, Realmadrid.am