«Բարսելոնայի» նախկին ֆոււտբոլիստ Ռիվալդոն կարծում է, որ Իսպանիայում անարդար են քննադատում Զինեդին Զիդանին:
«Իսպանական մամուլը անարդար է Զիդանի նկատմամբ: Նա արժանի չէ նման վերաբերմունքի, ու կարծում եմ՝ արդեն հոգնել է: Զիզուն Իսպանիայի չեմպիոն է դարձել նախորդ տարի, սակայն քննադատվում է այնպես, կարծես երկար տարիներ ձախողվել է: Չեմ զարմանա, եթե տիտղոս նվաճելուց հետո ինքնակամ հեռանա»,- գրել է բրազիլացին Betfair-ում:
Ներկա պահին «Ռեալը» զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը:
Fanat, Realamdrid.am