• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Զիդան. «Ծանր ժամանակներ են, սակայն չեմ մտածում հրաժարականի մասին»

Հոդվածներ

Զիդան. «Ծանր ժամանակներ են, սակայն չեմ մտածում հրաժարականի մասին»
02.12.2020
2179 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Շախտյորից» կրած պարտությունը:

«Չեմ մտածում հրաժարականի մասին: Մեզ մոտ ծանր ժամանակներ են, սակայն պետք է շարժվել առաջ: Գիտեինք, որ մեզ եզրափակիչ է սպասվում, ու լավ էինք պատրաստվել: Առաջին խաղակեսում գերազանց գործեցինք ու արժանի էինք գոլ խփելուն, սակայն ինչ-որ բան չստացվեց: Մնացել է 1 հանդիպում, որում պարտավոր ենք հաղթանակ տոնել:

Վստահաաբար կարող եմ ասել, որ Լա լիգայի վերջին տուրում արժանի չէին հաղթանակի, սակայն ոչ այսօր: Պետք է բարձրացնել գլուխն ու մտածել գալիք հանդիպման մասին: Ընտրության այլ հնարավորություն պարզապես չունենք»,- ֆրանսիացու խոսքերը փոխանցում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Fanat, Realmadrid.am