Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեն մեկնաբանել է «Լիվերպուլի» դեմ խաղից առաջ տեղի ունեցած միջադեպը։
Հիշեցնենք, որ խաղից առաջ անգլիական ակումբի մի քանի երկրպագուներ քարերով և շշերով հարվածել էին «Սերուցքայինների» ավտոբուսին և կոտրել ապակիները։
«Ես Ուրուգվայից եմ, և այնտեղ նման դեպքերը նորմալ են։ Այդ իրավիճակում դու հավելյալ մոտիվացիա ես ստանում։
Արդեն դուրս ես գալիս խաղադաշտ մարդասպանի հոգեբանությամբ և ներդնում ես քո մաքսիմումը». նշել է Վալվերդեն։
Los Merengues, Realmadrid.am