Հոդվածներ

Կրոս. «Կրկին տիտղոսներ նվաճելու տրամադրություն ունեմ»
29.07.2021
1986 0

Թոնի Կրոսը «Վալդեբեբասում» միացել է խաղընկերներին և մարզում անցկացրել թիմի հետ։ Գերմանացի կիսապաշտպանը խոսել է գալիք մրցաշրջանի մասին։ 

«Ես կրկին տիտղոսներ նվաճելու տրամադրություն ունեմ։ Նախքան մրցաշրջանի մեկնարկը մենք պետք է լավ աշխատանք կատարենք, որպեսզի լավագույնս մոտենանք մրցաշրջանին։ 

Ֆուտբոլում անցկացրած այսքան տարիների ընթացքում ես հասկացել եմ, որ մինչմրցաշրջանային հատվածում ճիշտ և լավ աշխատանքը մեծապես նպաստում է մրցաշրջանի ընթացքում քո ֆիզիկական վիճակի ու խաղի որակի վրա». նշել է Կրոսը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված