• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» 91 գոլ է խփել 2020-ին. Դա վերջին 15 տարիների վատագույն ցուցանիշն է

Հոդվածներ

«Ռեալը» 91 գոլ է խփել 2020-ին. Դա վերջին 15 տարիների վատագույն ցուցանիշն է
11.01.2021
1635 0

Լա Լիգայի 18-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» չկարողացավ գրավել «Օսասունայի» դարպասը։ 

Այդ խաղում Զիդանի սաները 8 հարված էին կատարել, և դրանցից միայն մեկն էր եղել դարպասին։ Բացի դա «Ռեալը» երկու անգամ գոլ խփեց, սակայն երկու դեպքում էլ Կարիմ Բենզեման դա արեց խաղից դուրս վիճակից։ Այս մրցաշրջանում դա երրորդ խաղն էր, որի ընթացքում «Ռեալին» չհաջողվեց գոլ խփել։ 

Զիդանի երկրորդ պաշտոնավարման ընթացքում «Ռեալի» չի հաջողվել գոլ խփել 15 խաղերում։ Այդ խաղերից 8-ը ավարտվել են 0-0 հաշվով։ 

Այս մրցաշրջանում անցկացրած 18 խաղերում «Ռեալը» 30 գոլ է խփել։ 2018/19-ին թիմը այս հատվածում խփել էր 26 գնդակ, իսկ վատագույն ցուցանիշը եղել է 2007 թվականին։  

2017 թվականի ընթացքում «Ռեալը» 156 գոլ է խփել, 2018-ին՝ 142, 2019-ին՝ 100, իսկ 2020-ին՝ 91, որը վատագույն ցուցանիշն է 2005 թվականից ի վեր։ Վերջին երեք տարիների ընթացքում խփած գոլերի թիվը նվազել է 40%-ով։ 

Los Merengues, Realmadrid.am