• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ֆերդինանդ. «Զիդանն ուղղակի դուրս է գալիս եզրափակիչ և գիտի, թե ինչպես հաղթել»

Հոդվածներ

Ֆերդինանդ. «Զիդանն ուղղակի դուրս է գալիս եզրափակիչ և գիտի, թե ինչպես հաղթել»
16.04.2021
3648 0

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը գովեստի խոսքեր է հնչեցրել Զինեդին Զիդանի հասցեին՝ «Լիվերպուլի» նկատմամբ տարած հաղթանակից հետո։ 

«Զիդանն ուղղակի աներևակայելի ունակություններ ունի։ Նա հասել է այս ամենին շատ կարճ ժամանակահատվածում։ 

Նա գլխավորել է «Ռեալը» և իրար հետևից տիտղոսներ է նվաճում, այդ թվում երեք ՉԼ-ի գավաթ։ Նա ուղղակի ֆենոմենալ է։ 

Նա կարիք չունի շատ խոսելու։ Նույնիսկ ֆուտբոլիստ եղած տարիներին նա քչախոս է եղել։  Զիդանի ֆուտբոլը արդեն իսկ խոսում է ամեն ինչի մասին։ Որպես մարզիչ նա քիչ է խոսում ու արդյունք է ցույց տալիս։ 

Այդ ամենը խոսում է այն մասին, թե որքան լավ է նա կատարում իր աշխատանքը։ Նա ուղղակի դուրս է գալիս եզրափակիչ և գիտի, թե ինչպես հաղթել այնտեղ». նշել է Ֆերդինանդը։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված